Լինելով տարածաշրջանում առաջատար ընկերություններից մեկը՝ ՀԻՏԵՔՍ-ը պատվաբեր է համարում ապահովել ազգային և աշխարհահռչակ խմիչքների, սննդի ընկերությունների փաթեթավորումը:

Ընկերությունն ակտիվորեն աշխատում է բարձրակարգ տեխնոլոգիական լաբորատորիաներով, վերապատրաստված և բանիմաց անձնակազմով՝ հիմք ընդունելով որակի գլոբալ համակարգերը: «ՀԻՏԵՔՍ-ՊԼԱՍՏԻԿ» ՓԲԸ-ի առաջնահերթ խնդիրներից է արտադրել բարձրորակ արտադրանք, որը համապատասխանում են ժամանակակից շուկայի և հաճախորդների պահանջներին: «ՀԻՏԵՔՍ-ՊԼԱՍՏԻԿ» ՓԲԸ-ի որակի կառավարման համակարգը համապատասխանում է ISO 9001 և FSSC 22000 միջազգային ստանդարտների պահանջներին, ինչը թույլ է տալիս հասնել արտադրանքի որակի կայունությանը: